Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած          Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում       Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 հուլ 2019 14:17

Այ այդպես գուրգուրեք, փայփայեք, և մի օր էլ էդ նույն դատավորը ձեզ կկալանավորի, պրն Փաշինյան

«Նիկոլ Փաշինյանն իրականում վիրավորեց այն դատավորներին, որոնք տարիներ շարունակ եղել են արդարադատության միակ հույսը, որոնք կարող էին դատախազության պահանջով չկալանավորել մարդուն: Մենք մեր պաշտպանյալին, որոնց դատախազությունը ցանկանում էր կալանավորել, ասում էինք, որ շանս կա, որ քեզ չկալանավորեն, եթե գործը պետք է քննեին այդ դատավորները:
Եւ այսօր պրն Փաշինյանը հարվածում է հենց այդ դատավորներին, եւ գուրգուրում ու փայփայում այն դատավորներին, ովքեր որ միշտ կատարել են գարծադիրի պատվերները, հավանաբար հույս ունենալով, որ իր պատվերները եւս կշարունակեն կատարել: Այ այդպես գուրգուրեք, փայփայեք, մինչեւ այն պահը, երբ որ արդեն մի օր ձեզ կբերեն անհիմն կալանավորման եւ էդ նույն դատավորը ձեզ կկալանավորի պրն Փաշինյան»:
Հատված «5-րդ ալիքին» տված Հայկ Ալումյանի հարցազրույցից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր