Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 հուլ 2019 14:32

Տեսանյութ. Էս ո՞նց ենք բերում էս կոնվենցիայի տակ էն տղամարդուն, որը իրեն կին է համարում. բանավեճ

Ստամբուլի կոնվենցիայի մեջ օգտագործվում են գենդեր, գենդերային դեր, ընտանեկան միավոր, զուգընկեր բառերը, և այս ամենը կարող է թույլ տալ, որ կոնվենցիայի ընդունումից հետո զուգընկերներ լինեն նույն սեռի մարդիկ ու նրանք էլ ընտանիքներ կազմեն։ Այս մտահոգությունը «Հորիզոնի» տաղավարում կազմակերպված բանավեճի ժամանակ հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։


«Մարդը բարձրագույն արժեք է՝ ամրագրված Սահմանադրությամբ։ Բայց ինչի՞ համար նման անձանց հնարավորությունը, մուտքը երկրի իրավական մշակույթ թույլ տալ այն աստիճանի, որ հետո …»,- փաստաբանի խոսքը կիսատ մնաց։
«Կոնվենցիայի նպատակներն են՝ ա) կանայք, բ) կանայք, գ) կանայք, դ) կանայք, ե) կանայք…»,- թվարկեց հակառակ կողմը՝ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, որի պնդմամբ՝ կոնվենցիայում որևէ խոսք չկա ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին։
Փաստաբանն ասաց՝ ինչու նման բաներ պետք է սովորեն դպրոցներում և փորձեց բերել Բուլղարիայի օրինակը, սակայն Սաֆարյանն ընդհատեց նրան։
«Ուրեմն, եթե Դուք գտնում եք, որ տղամարդը՝ թեկուզ և Ձեր ասած գենդերային դերով, կարող է հղիանալ, ես աշխարհում այդպիսի դեպք չգիտեմ։ Գրված է՝ կանանց սեռական հետապնդում, հղիության արհեստական դադարեցում կամ ստերիլիզացում։ Ասենք, ես չգիտեմ՝ էս ո՞նց ենք բերում էս կոնվենցիայի տակ էն տղամարդուն, որը իրեն կին է համարում»,- ասաց Սաֆարյանը։
«Դուք չգիտե՞ք, որ տղամարդիկ ընտրում են նման վարքագիծ և գնում են վիրահատությունների, հղիության համար ճանապարհ են փնտրում։ Դուք դրա մասին չգիտե՞ք», – արձագանքեց Ֆարմանյանը։
Փաստաբանը բերեց Բուլղարիայի օրինակը։ Թեև կոնվենցիայում նշվում է, որ բոլոր կարգավորումները վերաբերում են կանանց, բայց բուլղարական Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ այդ ձևակերպումներում շեղում կա կնոջ մասին ընդունված պատկերացումներից։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր