«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

31 հուլ 2019 11:20

Երևանում 21–ամյա կին է մահացել. 7-8 ամսեկան հղի կնոջ հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։
Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։

Մահացած աղջկա հարազատները մեղադրում են «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին», որտեղ և մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխվելը բուժվել էր նա։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր