Ժանտախտն արդեն քաղաք է մտնում. Լիբանանից ժամանած ոմն աղբի օպերատոր ձեռք է առնում մի ամբողջ պետությա՞ն

Ժանտախտն արդեն քաղաք է մտնում, իսկ սրանք հարևան երկրում մարաղ մտած սաբոտաժ են անում և հանդես գալիս արդեն քաղաքական հայտարարություններո՞վ: Այսինքն՝ քաղաքացիները պատա՞նդ են էս հանցագործ ընկերության ձեռքին. մեր շենքում արդեն հոբելյանական 10-րդ օրն է՝ մուտքի աղբատարը խցանված, վերելակ մտնելիս գազախեղդ ենք լինում, օրը հազար անգամ զանգում ենք անիծյալ «Սանիթեք» ու ոչ մի արձագանք: Բա լավ, եթե, ըստ պաշտոնական տվյալների՝ մենք դեռ պետություն ունենք, ապա այդ պետությունն ինչո՞ւ է ձեռքերը ծալած նստել, երբ մի ժուլիկ խաղում է իր քաղաքացիների ինքնասիրության, արժանապատվության, առողջության և երկրի վարկի հետ: Հիմա էլ թիֆլիսյան իրենց ասուլիսը որոշել են Մարիոթ տեղափոխել, պիտի պարտադրել, որ կանգնեն իրենց աճեցրած աղբաժայռերի մոտ և քթները բռնած պատմեն իրենց հերոսական աշխատանքի մասին...»: