Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

31 հուլ 2019 15:52

Քոչարյանը հաստատեց՝ մտնում է ակտիվ քաղաքականություն, ինչը շատերի համար ցանկալի է. Ստեփան Մարգարյան

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը սպասված է որակում.

«Շատերն էին սպասում ելույթի, որը ծրագրային տարրեր պարունակեր: Քոչարյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, ինչը շատերի համար ցանկալի էր և հստակ ասեց նույնիսկ ակտիվ գործունեությունների ժամկետներ՝ աշնանը: Դա նորություն էր ու կարծում եմ՝ ճիշտ էր, որովհետև այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, ինչը ժողովրդին օդի ու ջրի պես անհրաժեշտ է, ուրեմն ընդդիմությունը ստեղծվելու է դրսում», – ասաց Մարգարյանը:
Հարցին, թե, արդյոք այդ ընդդիմությունը կստեղծվի՞ Քոչարյանի շուրջ՝ Մարգարյանն ասաց.
«Գուցե, նաև իր շուրջ: Ինձ համար ակնհայտ է, որ նա լուրջ դերակատարում կունենա ընդդիմության ստեղծման հարցում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր