Եթե Իրանը լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի տարբեր էլեկտրակայաններ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին    

31 հուլ 2019 16:40

Հրապարակային զգուշացում.Հակառակորդը զգուշացված Է հայ հետախույզներից.զգոն լինել նույնիսկ ճաշարաններում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շրջաբերական է տարածել, որտեղ մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումների զինծառայողներին զգուշացնում է զգոն լինել պահակա-պարեկային ծառայության վայրերում,զորանոցներում, զինտեխնիկայի պահպանման վայրերում, նույնիսկ ճաշարաններում, քանի որ ,«հակառակորդի հետախույզներն ադրբեջանական բանակի թվաքանակի, սպառազինվածության, զորքերի տեղաբաշխման եւ այլնի մասին տեղեկություններ ձեռք բերելու համար դիմում են հնարավոր ամեն միջոցի»:

Ըստ երեւույթին,վերջին շրջանում հայ հետախույզները բավական տհաճ անակնալներ են մատուցել հակառակորդին,եթե վերջինիս ռազմական գերատեսչությունն ստիպված է այդ մասին հրապարակային զգուշացում հայտարարել:
Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր