Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 օգոս 2019 12:48

Տեսանյութ. Վանդալիզմ Եռաբլուրում. պղծել են նաև Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի գերեզմանները

Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:
Արթուր Եղիազարյանը, մասնավորապես, գրել է.
«ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը:
Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»:
Հերոսների գերեզմանաքարերի պղծմանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը` նա գրել է. «Սա մի կողմից, Եռաբլուրում տղերքի նկարները ներկելը` մյուս կողմից: Էս ինչ թրքություն է գլուխ բարձրացնում»:
Նշենք, որ հուլիսի 20-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը սատանայապաշտական ծեսեր են իրականացվել:
Ցավոք այս ահազանգը որևէ մեկի կողմից պատկան ուշադրության չարժանացավ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր