Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

01 օգոս 2019 14:31

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը: Տեսանյութում երեւում է, որ շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ է լցված։
Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուրում» ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր