Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու          ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում       Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել    

01 օգոս 2019 15:32

Տեսանյութ. Զովունի գյուղում 60-ից ավելի գերեզմաններ են պղծվել,մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին

Արդեն 2 օր է, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները հերթապահություն են իրականացնում Զովունի գյուղի գերեզմանատանը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «2 օր առաջ այցելեցինք մեր հարազատների շիրիմներին ու ականատես եղանք վանդալիզմի։ Ըստ մեր տեղեկությունների՝ էմոականները ինչ-որ ծիսակատարություններ են կատարել ու 60-ից ավելի գերեզմաններ պղծել ու վերածել են ծիսակատարության կենտրոնի։ Գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասվել են, ու հիմա մասնագետներին ենք խնդրել, որպեսզի գան ու նախկին տեսքին բերեն։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այս աստիճանի սրբապիղծ կլինեն։ Օրեր առաջ էլ լսել էինք, որ նույն բանը կատարվել է Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում։ Հիմա չգիտենք էլ՝ դիմե՞նք ոստիկանություն, չդիմե՞նք... մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին։ Կան գերեզմաններ, որոնց տերերը դեռ չգիտեն սրա մասին ու առաջիկայում, երբ այցելեն իրենց հարազատների շիրիմներին, կտեսնեն վայրագությունները»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր