Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

01 օգոս 2019 15:11

Տարիներ առաջ ծառայության ընթացքում որդուն կորցրած հայրը արդարություն է պահանջում

Այսօր, օգոստոսի 1-ին SHAMSHYAN.com է դիմել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ Քյարամ Սմոյանը, ով խնդրում է պատկան մարմիններից, որպեսզի վերջապես լուծում ստանան մի քանի տարի շարունակ իր չլուծված խնդիրները։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ք․ Սմոյանն ասում էր․ «2015 թվականի հունվարի 12-ին որդուս ուղարկել եմ բանակ: Սակայն մայիսի 4-ին առողջական խնդիրների պատճառով՝ նա չէր կարողանում քայլել, ինչից հետո երեխային տեղափոխում են Երևան՝ Մուրացան հոսպիտալ, մինչդեռ ես իմ տղային բանակ եմ ճանապարհել լիովին առողջ: Մի քանի օր անց, մայիսի 29-ին տղաս մահանում է: Ես իմանում եմ, որ տղայիս մահից հետո նպաստ պետք է ստանամ։ Որոշ ժամանակ անց դիմում եմ Սոցապ նախարարություն: Երկու դիմում էլ ավելի ուշ ուղարկում եմ Արարատի մարզպետարան։ Այն ժամանակ մարզպետարանում հանձարարեցին, որպեսզի հարցը լուծվի, սակայն գործընթացը ձգձգվեց: Ու հարցի լուծումը մնաց օդից կախված։ Բոլոր դիմումները կան՝ վստահեցնում եմ։ Դիմել եմ նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Այնտեղից էլ, չգիտես ինչու, դիմումներս ուղարկել են զինվորական դատախազություն»։, Ք․ Սմոյանն ասում է, որ ոմն Վիգեն Հարությունյան իրեն ասում է՝ տեղեկանքը կտրամադրի, եթե նա եղած գումարները չպահանջի: Քյարամը դիմել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնել են, որ որևէ բանով չեն կարող օգնել, և այդ հարցով նա պետք է դիմի դատարան:
Որդուն կորցրած Ք․ Սմոյանն անընդունելի է համարում նման վերաբերմունքը, և դրա տակ գտնում է՝ կա կոռուպցիոն սխեմա, ու խնդրում է այս խաբեությունը բացահայտվի, պատասխանատուները կատարած անօրինական գործողությունների համար պատասխանատվություն կրեն, և փոխհատուցվեն այդ տարիների ընթացքում իրեն չվճարված գումարները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր