Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 օգոս 2019 16:13

Տեսանյութ. Մոսկվայում վարորդին հաջողվել է ձեռքերով կանգնեցնել շարժման մեջ գտնվող 24 տոննանոց «ԿամԱԶ»-ը

Մոսկվայի Զելենոգրադ շրջանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարորդը ձեռքերով կանգնեցրել շարժման մեջ գտնվող «ԿամԱԶ» մեքենան, գրում է motor.ru-ն:

Նա փորձել է բեռնատարը նստել, իսկ երբ չի հաջողվել, սկսել է «կախվել» մեքենայից՝ ոտքերով հենվելով գետնին։  Մեքենան ժամանակին կանգ է առել՝ արտասահմանյան մեքենաներից ընդամենը մի քանի սանտիմետրի վրա:
Տեղի ունեցածը ֆիքսել է հարևան տան տեսախցիկը. վարորդը մոռացել է մեքենան կայանման արգելակի վրա դնել և բարձրացել է մեքենայի ետնամասը, երբ այն հանկարծ սկսել է շարժվել կայանված Nissan 350Z-ի ուղղությամբ և մինչև հարվածելը կանգ է առել:

Թեև բախումից հաջողվել է խուսափել, որոշ օգտատերեր թերահավատորեն են վերաբերվել բեռնատարը կանգնեցնելու վարորդի ունակությանը: Նրանց խոսքով՝  նույնիսկ դատարկ «ԿամԱԶ»-ը կշռում է շուրջ 24 տոննա, այնպես որ մեքենան կանգ է առել միայն իներցիայի և ասֆալտի վրա հնարավոր անհարթությունների, այլ ոչ թե մարդու միջամտության շնորհիվ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր