Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

01 օգոս 2019 16:34

Ղազախստանում որոշել են օրինականացնել ղազախների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը պատմել է երկրի բնակիչների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին, գրում է kursiv.kz-ն:

Պաշտոնյայի խոսքով՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր: Այնուհետև հայկական համարանիշերով մեքենաները տարվում են Ղազախստան։
«Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնելով, ապա դրանք բերել տարանցիկ համարներով, ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- հայտնել է փոխնախարարը:

Ամանիյազ Երժանովը նշել է նաև, որ հայկական համարանիշերով մեքենաներ վարելը Ղազախստանում խնդիրներ է ստեղծում ճանապարհային ոստիկանության համար, քանզի այդ մեքենաները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվություն չկրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր