Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

01 օգոս 2019 17:07

Ես տեսել եմ թուրքի կողմից պղծված Ապրիլյանի տղաների դիակները,բայց այն, ինչ արեցին մեր մեջի «թուրքերը»...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անասունների ագարակը.
Ինչ-որ մուտանտ դեգեներատներ պղծել են Ապրիլյանի տղաների շիրմաքարերը։ 
     Հիմա ես ընդամենը մեկ հարց ունեմ, որի պատասխանը գիտեմ։ Ինչո՞ւ այսօր հնարավոր եղավ նման ոճրագործություն։ 
     Պատասխանը հստակ է, որովհետև հեշտ ու հանգիստ մենք կյանքի կոչեցինք Օրվելի «Անասունների ագարակը», երբ ամեն րոպե թքում ու իրենց թրքոտ ոտքերը մաքրում են այն արժեքների վրա, որոնք դարերով, որպես ազգ, մեր տեսակն են պահել։ 
     Երբ մտավորականների ու մտածող մարդկանց մի ստվար հատվածի շատ արագ դարձրին ապազգային իդիոտ։ Նայե՛ք դրանց դեմքերին ու կտեսնեք էվոլյուցիայի ակնհայտ խախտումը։ 
     Ես տեսել եմ թուրքի կողմից պղծված Ապրիլյանի տղաների դիակները։ Բայց այն, ինչ արեցին մեր մեջի «թուրքերը», Ալիևի լամուկներից ավելի մեծ ոճիր է։ 
     Ու հիմա ինձ համար արդեն էական էլ չէ, թե զարհուրելի այդ վանդալիզմն արած քանի անբարոյականի լակոտ կբռնեն։ 
     Մենք հատել ենք բարոյականության կարմիր գիծը։ Իսկ սա արդեն համազգային աղետ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր