ՌԴ ՆԳՆ-ն խնդրում է երկարաձգել Խուդոյանի կալանքը.Գործարարը մեղքը չի ընդունում
![](https://www.pastinfo.am/news_images/284/849224_1/f5d06707aaa9d6_5d06707aaaa09.thumb.jpg)
«Օգոստոսի 2-ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանը կքննի ՌԴ ՆԳՆ ԳՔՎ ԳՎ քննիչի միջնորդությունը՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, որը իր նախկին բիզնես-գործընեկրոջ կողմից մեղադրվել է խարդախության իրականացման մեջ:
«Քննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը», - ասել է պաշտպանը:
Ըստ նրա, Խուդոյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ստիպեն նրան ունեցվածքը փոխանցել գործարարներ Սերգեյ Գովյադին և Իլդար Սամիեւին:
«Նախկին բիզնես գործընկերների ներկայացուցիչների կողմից 100 միլիոն դոլար շորթման փաստը, որը կատարվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ քննիչի ներկայությամբ, որի վարույթում գտնվում է քրեական գործը, Ալբերտ Խուդոյանը նշել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինկինի հասցեին ուղղված իր պաշտոնական դիմումում, որի վերաբերյալ ստուգում մինչ օրս չի իրականացվել», - ասել է փաստաբանը ՝ հավելելով, որ Խուդոյանի գործով քննության գործողությունների վերաբերյալ բողոքներն ուղղված են ՌԴ ՆԳ փոխնախարար, ՆԳՆ Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռոմանովին եւ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հուլիսի կեսերին Տվերի շրջանային դատարանը Խուդոյանին մինչեւ օգոստոսի 14-ը ուղարկել էր տնային կալանքի, Մոսկվայի քաղաքային դատարանը հուլիսի 8-ին չեղարկել էր առաջին ատյանի որոշումը եւ գործարարին մեկուսարան ուղարկել՝ բավարարելով դատախազության բողոքարկումը, որը խնդրում էր չեղարկել շրջանային դատարանի որոշումը՝ նշելով, որ Խուդոյանը խաբեության ճանապարհով ձեռք էր բերել ավելի քան 2 մլրդ ռուբլու հողակտորների տնօրինման իրավունքը, ունի երկքաղաքացիություն, բազմիցս դուրս է եկել ՌԴ սահմաններից, իսկ գործով տուժողն ասել է, որ նրա հասցեին մեղադրյալի կողմից սպառնալիքներ են հնչել:
Գործով քննության ժամկետը սահմանվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, այն հետաքննում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ԳՔՎ-ն:
Խուդոյանը մեղագրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն, նա մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Գործարարը մեղքը չի ընդունում եւ հայտնում, որ քրեական հետապնդումը կապված է իր Optima Development ընկերության ռեյդերային զավթման հետ:
Փսատաբանը պատմել է, որ Optima Development ընկերությունը նածխագծեր է իրականցնում առեւտրային, բազմաֆունկցիոնալ եւ բնակելի անշարժ գույքի ոլորտում, նրա կառավարման մեջ է ավելի քան 230 հազար քառ մ անշարժ գույք:
Այն կառուցել եւ կառավարում է Կրասնոդարի«Oz մոլ» առեւտրային կենտրոնը, համարվում է «Պրայմ պարկ» բնակելի համալիրի կառուցման տեխնիկական պատվիրատուն: