Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումև է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի։