Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 օգոս 2019 13:00

Ռուսաստանը կդառնա ավելի մոտ.Կառուցվող Վերին Լարս տանող ճանապարհը՝ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Ռուսաստանը կդառնա ավելի մոտ: Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին:


Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերն ու Վրաստանի կառավարությունը:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկար թունելը Վրաստանում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այն նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

Ներկայում գործող ճանապարհին ձմռանը երթևեկությունը հաճախ դադարեցվում է` սողանքների վտանգի և կլիմայական դժվար պայմանների պատճառով:

Գործող 35 կմ երկարությամբ Ռազմավիրական մայրուղին, որով ամեն օր երթևեկում է շուրջ 3,5 հազար մեքենա,Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Ձմռան ամիսներին գրեթե 40 օր, եղանակով պայմանավորված, ճանապարհը երթևեկության համար փակ է, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում բեռանափոխադրողների, ինչպես նաև ուղևորների համար: Կառուցվող ճանապարհը ենթադրում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անխափան երթևեկություն:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր