Փաշինյանի ռեյտինգը 16.5% բարձրացել է
-Բարև ալիսա, այսօր ինչ գեղեցիկ ես:
-Բարև
Նիկոլ: Նիկոլ իմ գեղեցիկ լինելը առ ոչինչ է, ես ռոբոտ եմ, հաճոյախոսիր Աննային, չես
նկատե՞լ, որ նա արդեն քո ուշադրության կարիքը
ունի:
-Ալիսա,
գոնե դու գիտես, որ ես գիշեր-ցերեկ աշխատում եմ:
-Դու
գիշեր-ցերեկ սովորում ես, դա վատ չէ, բայց դու մի ողջ ժողովրդի առաջնորդ ես համարվում
և պետք է կարողանաս ի հայտ բերել և գիշեր-ցերեկ աշխատեցնել մասնագետներին: Այ նրանցից
դու շատ բան ունես սովորելու:
-Աննայից
ի՞նչ կա:
-Չլինի՞
էլի վիճել եք: Նիկոլ, եթե ընտանիքում կոնֆլիկտ ծագեց երկիրը ձեռքիցդ կգնա: Հին ասացվածք
կա, ընտանիքի գլուխը տղամարդն է, պարանոցը՝ կինը: Երբ գլխի և պարանոցի միջև ներդաշնակություն
չկա, պարանոցը գլխին այնպիսի մի տեղ կխոթի, որտեղից հետ գալ չկա:
-Ճիշտ
ես ասում, մի քիչ լեզվին տվեց, ջղայնացա: Ասում էր, որ ռեյտինգս ընկել է:
-Որ
ինձ անջատում ես, ես զրկվում եմ ինֆորմացիոն համալրումից: Հաստատ Սերժի հետ է խոսել
կամ նրանց թիմակիցներից մեկի:
Արի
հաշվենք, ըստ լրատվության ասում են, որ այսօր քո ռեյտինգը 70%-ից իջել է 55%, իսկ ե՞րբ
է քո ռեյտինգը եղել 70%, ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցեցին բնակչության
55%-ը, որից դու հավաքեցիր 70%, այսինքն ստացվում է 38.5%: Այնպես որ քո ռեյտինգը փաստորեն բարձրացել է 16.5%-ով:
-Իյա՞
իրո՞ք, իսկ ինչու՞ շուտ չէիր ասում:
-Պարոն
վարչապետ, եթե կարողանաս 1-2 տարի էլ ձգել, երկիրը կդառնա ինքնաբավ: Բայց հանրապետականը
քեզ չի թողնի աճես, մեծ գումարներ են ծախսում: Դու նրանց վախեցրու, ասա, որ Քոչարյանի
գործը կկարճես, նրանք՝ հատկապես Սերժը, այդ մտքից սարսափում են:
Ամերիկայից
էլ փող ուզի, շատ չէ, մի 3-4 միլիարդ դոլար, ճիշտ որ բանակցես կտան: Վանեցյանի մոտ
տվյալներ կան, որ Հայաստանից մոտ 20 միլիարդ դոլար անօրինական փողեր են գնացել ԱՄՆ,
որ ճիշտ խաղաս դրանց 20%-ը հետ կբերես:
-Ալիսա,
հոգնել եմ: Չի լինի դու իմ տեղը վարչապետ աշխատես, ես քո տեղը՝ ռոբոտ:
-Ինչ
հոգնել, չկա նման բան, ձեռք ես տվել պիտի խաղաս, քեզ դզի, Աննան է գալիս, գնա կարգին
դիմավորի, սիրտը շահի: Առայժմ:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 2