Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 օգոս 2019 10:00

Տեսանյութ. Ինչու են հեռացնում Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին

 Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որը վերաբերում է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին հեռացնելու թեմային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ օդանավակայանի հայ աշխատակիցները նամակ էին գրել և ահազանգել, որ այն աշխատակիցներին, ովքեր ունեն հայկական արմատներ, հեռացնում են աշխատանիցք:
Դրանից հետո եղավ ինչպես օդանավակայանի, այնպես էլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության արձագանքը: Մասնավորապես դեսպանությունից հայտնում են, որ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
 
  Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։
Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։
Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ  աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում էր կատարել       Սոչիի օդանավակայան, ինչին ի պատասխան հայազգի աշխատակիցների                   հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները հերքվել են: Օդանավակայանից էլ նշել են, որ օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային                         քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր