ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

03 օգոս 2019 10:37

Կինը խեղդամահ է արել «իր ինտիմ կյանքին խանգարող» մանկահասակ դուստրերին

Անգլիայի դատարանը մեղավոր է ճանաչել 23-ամյա Լուիզ Փորթոնին, որը սպանել էր իր երկու մանկահասակ դուստրերին, որոնք խանգարում էին «կարգավորել սեփական ինտիմ կյանքը», հայտնում է Fox News-ը: 
Նշվում է, որ դատավճռի համաձայն՝ Փորթոնը կարող է դատավճիռը բողոքարկել 32 տարի հետո:

Փորթոնը 3 շաբաթում սպանել է 3-ամյա Լեքսի Դրեյփերին եւ 17-ամսական Սքարլեթ Վոննին: Ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներին խեղդել էին:
Այսպիսի հրեշավոր հանցագործության պատճառը երեխաների մոր համացանցային ծանոթությունն էր տղամարդու հետ, որը համաձայնվել էր նրան վճարել ինտիմ հանդիպումների համար:
Դատարանը հաստատված է համարել, որ կինն իր մանկահասակ դուստրերին սպանել է, քանի որ «նրանք խանգարում էին նրան անել այն, ինչ ցանկանում է, երբ ցանկանում է եւ ում հետ ցանկանում է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր