Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 օգոս 2019 12:05

«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվածները նախկինում սպանություն կատարած անձինք են

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով 3 անձ է ձերբակալվել: Նրանք նախկինում սպանություն կատարած անձինք են: Այդ մասին  ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ էր հարուցել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): ՔԿ-ն նշել էր, որ «Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ էր տեղադրել կամրջի տակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր