Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

03 օգոս 2019 14:07

Բաքվում հայագիտական նոր կենտրոն է բացվելու .կուսումնասիրվեն հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնը ծրագրում է հայագիտության հետազոտական բաժանմունք բացել, որտեղ կուսումնասիրվեն հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, հաղորդում է Rusarminfo-ն:


«Մենք պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում՝ այդ երկրի քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Ադրբեջանում հայոց լեզվի իմացությամբ մասնագետներ քիչ կան», – ասել է Կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
Շաֆիևի խոսքով՝ կատարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք ուսումնասիրություններ, և հայագիտական բաժանմունքի բացման նպատակն է «հակամարտության մասին իրողությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր