Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

05 օգոս 2019 13:44

Կառավարության անդամները պարում են Խնձորեսկի կամրջի վրա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի ներկայացուցիչներն այս պահին Սյունիքի մարզում են՝ Խնձորեսկում: ՀՀ վարչապետը ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ Խնձորեսկի կամրջի վրա են: Նրանք պարում են:

Վարչապետին ուղեկցում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.Սուրեն Պապիկյանը:
«Խնձորեսկի կամրջի վրա ենք, որտեղ այսօր տեղի է ունենում Սպարապետի օրվա միջոցառումը: Էն հեռվում, ժայռերի ծերպերին երեխեքը պարում են: Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան ա կորցրել, ընդհանրապես Սեւան, Դիլիջան, Կապան, Ղարաբաղ, Շուշի, Ամարաս, Գանձասար: Այ էն վանքում քիչ առաջ ընդունեցինք հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդումը հանդիսավոր պայմաններում։ Այսօր Սպարապետի օրն է, ովքեր մոտակայքում են, կարող են հասնել... Լավ, հիմա զգուշությամբ հետ գնացեք: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն ա, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է վախը հաղթահարելու համար»,- ասաց վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր