Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 օգոս 2019 15:04

Տեսանյութ.ՔԿԾ եւ ԱԱԾ ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվեց

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես տեղեկանում է Հայաստանի ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում Վ. Ա.-ի կայանած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար նախատեսված արգելված մի շարք իրեր, այդ թվում՝ մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող 40գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 2 փաթեթ, «Lyrica 30mg» տեսակի հոգեմետ 50 դեղահաբ, 5 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 2 լիցքավորման սարք, 124.000 ՀՀ դրամ, գործարանային արտադրության 1լ տարողությամբ 1 շիշ կոնյակ, 1լ տարողությամբ 6 շիշ գարեջուր։


Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, ազատազրկման ձևով պատիժը կրելու վայրում իրացնելու նպատակով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և առաքելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց կողմից ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ն ձերբակալվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր