Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին    

06 օգոս 2019 10:40

Տեսանյութ. Ուկրաինայում 37-ամյա հայ տղամարդ է զոհվել հայերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի և հրաձգության ժամանակ

Ուկրաինայի Զապորոժյան շրջանի Կիրիլովկա առողջարանային թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերաճել է հրաձգության:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, զբոսավայրի կենտրոնական լողափնյա սրճարանում բախում է տեղի ունեցել երկու խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի հետևանքով, որին նաև հայեր են մասնակցել, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
Կռվի մասնակիցները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Երկու մարդ էլ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքին: Ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության համաձայն՝ ոստիկանության տվյալներով՝ խոցվել է սիրտը: Վերջինս մահացել է հիվանդանոցում:  

Նշվում է, որ հակամարտությունը ծագել է Դնեպրոպետրովսկից ժամանած մարդկանց խմբի և տեղի բնակիչների միջև, որոնց թվում հայեր են եղել: Հրաձգություն հրահրողներին հաջողվել էր թաքնվել, սակայն ավելի ուշ նրանց ձերբակալել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր