Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 օգոս 2019 12:20

Սա մեր դեմ չեկիստական հիբրիդային պատերազմի հերթական հարվածն է.Կրեմլի պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ, տարօրինակ չէ։ Միանգամայն սպասելի էր։ Սա մեր դեմ չեկիստական հիբրիդային պատերազմի հերթական հարվածն է։ Եվ սա նորություն չէ. երեք տարի առաջ ես ՖԲ- ում հրապարակել էի Արագածի ուղղությամբ վաղ առավոտյան թռչող ռսական ռազմական ուղղաթիռների լուսանկարները։ Նույն օրը «տարօրինակ» հրդեհներ էին սկսվել Արագածի փեշերին։ Այդ օրերին շատերը հեգնում էին իմ պնդումները, որ սա դիվերսիա է։ Մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը տրամադրել է արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում էին հրդեհների արհեստական ու հանցավոր բնույթը։ Սերժի կառավարությունը չհամարձակվեց բացահայտ ու բարձրաձայն մատնանշել հրկիզողներին։ Ապրիլյան պատերազմից հետո էր։ Չեմ կասկածում, որ այս անգամ էլ «հեղինակները» նույն տեղից են։ Կրեմլի պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր