ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

06 օգոս 2019 13:20

Թերացո՞ւմ, թե՞ դիտավորություն. Քոչարյանի վերաբերյալ քրգործի ճակատագիրն անհայտ է. այն դեռ չի վերամակագրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների քրեական գործը դեռեւս չի մակագրվել այլ դատավորի, այն շարունակում է մնալ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են դեռեւս հուլիսի 27-ին։ Համենայն դեպս, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նոր մակագրման մասին տեղեկությունը բացակայում է։
Երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը վստահ չէ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխումն ուշացնելու պատճառը տեխնիկական է, թե դիտավորություն։
«Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման ընթացքից որևէ նորություն չկա։ Պետք է անմիջապես լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը վերաբաշխում կատարվեր։ Վստահ չեմ՝ սա դատական համակարգի թերացում է, թե դիտավորություն», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ վստահեցնելով, որ պատճառը կպարզեն։
Նա ընդգծեց՝ հստակ պահանջ կա, որ գործը շարունակվի և վերամակագրվի. «Եթե տեխնիկական խնդիրները չեն լուծում այն մարդիկ, որոնք պետք է լուծեն, ապա կարող ենք դիտավորություն տեսնել այստեղ», - ասաց Հ. Խուդոյանը։
Նշենք, որ պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբաշխմանը ներկա լինեն նաև լրագրողներ և փաստաբաններ, սակայն Հովհաննես Խուդոյանը վստահ չէ, որ այն կբավարարվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր