Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

06 օգոս 2019 14:00

Ռուսաստանը թռիչքի մեջ է.Անկման փուլում են գտնվում ԱՄՆ-ն, Եվրոպան ծերանում է , քանդվում, դողում ինչպես Անգելա Մերկելը

Ռուսաստանի վիճակը հիմա ավելի լավ է, քան Եվրոպայինն ու Միացյալ Նահանգներինը: Ավելին, Վաշինգտոնի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ում լճացման և այժմ երկրին ԽՍՀՄ-ի ճակատագիրն է սպառնում: Այդ մասին 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա խոսքով՝ Մոսկվան դաշնակից երկրների դաշինքներ չի ստեղծում և որևէ մեկին չի պարտադրում իր գաղափարախոսությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանին հաջողվել է կարգուկանոն հաստատել Սիրիայում, լավացնել հարաբերություններն Իրանի ու Թուրքիայի հետ:

«Այժմ Ռուսաստանն իր բոլոր հարևանների հետ լավ, սակայն փոխշահավետ հարաբերություններ հաստատելու ձգտում է ցուցադրում»,- ընդգծել է Ժիրինովսկին: Նա նաև վստահ է, որ Ռուսաստանը «թռիչքի մեջ է, երբ նրա մրցակիցները ճգնաժամի մեջ են գտնվում»:
«Անկման փուլում են գտնվում ԱՄՆ-ն, Եվրոպան ծերանում է աչքի առաջ, քանդվում է, դողում ինչպես Անգելա Մերկելը: Չինաստանից պետք չէ վախենալ, նա ոչ ոքի չի սպառնում»,- ասել է ռուս քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ այսօր ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկային», իսկ Ռուսաստանին, ընդհակառակը, «դրական են վերաբերվում»:
«Մենք վաճառում ենք էժան գազ, իսկ ամերիկացիները՝ թանկ, մենք վաճառում ենք էժան զենք, իսկ ամերիկացիները՝ թանկ: Մենք բոլորին վիզա ենք տալիս, իսկ ԱՄՆ-ն արգելքներ է սահմանում: Այսօր մենք աշխարհի ամենաազատ երկիրն ենք, իսկ ԱՄՆ-ում լճացում է: Այնտեղ բրեժնևյան ժամանակներ են, և նրանց վատ ավարտ է սպասվում, ինչպես Խորհրդային Միության ավարտն էր»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր