Քոչարյանն անազատության մեջ է.Գործում զարգացում, պրոցես չկա.մեղավորը պետությունն է, ով չի ապահովում գործի բնականոն ընթացքը

Օրբելյանի խոսքերով, Վերաքննիչ դատարանի որոշումից հետո մի իրավիճակ է, որ որևէ զարգացում, պրոցես չկա, ինչը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի դաշնագրով, սահմանադրութամբ մարդու իրավունքների կոպիտ խախտում է. «Մարդը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության»:
Փաստաբանը հայտնեց, որ այս պահին ներկայացված է գրավի միջնորդություն, այլընտրանքային խափանման միջոցի մասին միջնորդություն՝ այդ թվում նաև մի շարք հանգամանքների մատնանշմամբ, բայց որևէ կերպ այդ միջնորդություններին անդրադարձ չի կատարվել ու չի կատարվում. «Մեղավորը պետությունն է, ով չի ապահովում գործի բնականոն ընթացքը: Վերաքննիչի որոշումը ենթադրում էր, որ դրանից հետո 2-օրյա ժամկետում Դավիթ Գրիգորյանը որոշում պետք է ընդուներ»: