Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 օգոս 2019 14:54

Առհասարակ Մարտի1-ի գործը պետք է լիներ ոչ թե ԱԱԾ-ի արխիվներում, այլ քննիչների մոտ

ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանները, օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նախօրեին արված այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործով կորած փատաթղթերի մի մասը վերականգնվել է, ասել են, թե իրենք կդժվարանան ասել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Իրենք դիմել են քննչական մարմնին, որպեսզի հնարավորություն տրվի՝ ըստ անհրաժեշտության պատճենահանել Մարտի 1-ի ամբողջ գործը: Այն 500-600 հատոր է:Դրանցից առանձնացվել են Ռ. Քոչարյանի ու մնացածների գործերը: Փաստաբանների խնդրանքը մերժվել է, և հիմա դիմել են դատարան:
«Ընդհանրապես, պետք է հասկանանք գործի նյութերը ԱԱԾ-ում պահելու իրավական հիմքերը: Դա հարուցված քրեական գործի շրջանակներում է եղել, թե ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է հավաքել, թե՞ ընդհանրապես ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիների մասին տեղեկությունների ապօրինի հավաքագրում ու պահպանում է իրականացնում: Առհասարակ Մարտի1-ի գործը պետք է լիներ ոչ թե ԱԱԾ-ի արխիվներում, այլ քննիչների մոտ»,-հայտարարեց Ա. Օրբելյանը:
Փաստաբան Հ. Խուդոյանն էլ ավելացրեց, որ Ռ. Քոչարյանը դատական բաց նիստերից մեկի ժամանակ է հայտարարել, որ այն ժամանակ, երբ ինքը դեռ ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ԱԱԾ-ն իրեն զեկուցում էր տարբեր իրադարձությունների, այդ թվում՝ կազմակերպվող ինչ-որ սադրանքների մասին: Իրենք պահանջել են գտնել և ստանալ այդ նյութերը, սակայն ստացել են պատասխան, որ նման նյութեր չկան: Այնպես որ, իրենց էլ է շատ հետաքրքիր, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր