Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

08 օգոս 2019 11:52

Նոր սադրանք. հայ եւ ադրբեջանցի լրագրողների համատեղ քայլը

Ադրբեջանական media.az-ը գրում է, որ Ռոսկոմնադզորի որոշմամբ կայքն անհասանելի է դարձել Ռուսաստանի տարածքում: Կայքը դիմել է ռուս հայտնի լրագրող Մաքսիմ Շեւչենկոյին մեկնաբանության համար, ով ասել է, որ հնարավոր է դա տեղեկատվական պատերազմի արդյունք է:
Շեւչենկոն ասել է, որ «Ռոսկոմնադզորը պարտավոր է արձագանքել բողոքներին, որոնք ստացվում են մեծ քանակությամբ: Այլ հարց է, թե ով է կազմակերպել այդ բողոքները, որ ձեր կայքը փակվի: Հնարավոր է դա Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տեղեկատվական պատերազմի դրսեւորում է»:

Այլ խոսքով, Շեւչենկոն ասում է, որ հայերը բողոքներ են գրում Ռոսկոմնադզորին, որն էլ սահմանափակում է կայքի հասանելիությունը Ռուսաստանի տարածքում:
Անցյալ մի քանի տարիներին Ռուսաստանի տարածքում սահմանափակվել է հայկական բազմաթիվ կայքերի հասանելիությունը: Ընդ որում, գրեթե բոլոր դեպքերում Ռոսկոմնադզորը տվյալ կայքերին պատճառաբանել է իր որոշման պատճառները: Media.az-ի պարագայում նույնպես հայտնի է պատճառը՝ ադրբեջանական քաղաքներից մեկում քաղաքացու ինքնասպանության մասին տեղեկատվության հրապարակումը:
Այլ հարց է, որ այդ հիմնավորումները հաճախ անհիմն են, հաճախ էլ՝ անհեթեթություն: Այս պարագայում արժե ուշադրություն դարձնել Մաքսիմ Շեւչենկոյի մեկնաբանության վրա: Նա Ռոսկոմնադզորի, այսինքն ռուսական իշխանության գործողությունները, տվյալ դեպքում կայքը փակելը պայմանավորում է երրորդ կողմի, տվյալ դեպքում հայերի քայլերով:

Սա այլ կերպ հնարավոր չէ որակել, քան սադրանք: Այս պայմաններում, հետաքրքիր կլիներ օրինակ հայ եւ ադրբեջանցի լրագրողների համատեղ քայլը՝ դատապարտել Ռոսկոմնադզորի որոշումները ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակման վերաբերյալ: Էֆեկտը կարող է լինել անսպասելի ուժեղ:
Հարեւան ժողովուրդների լրագրողական հանրության, այսպես ասած մեծ համքարության համատեղ քննարկելիք թեմա է:
lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր