Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 օգոս 2019 13:42

Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը երաժշտական նվագախմբերում աշխատում էր որպես շեփորահար

Գյումրիում օգոստոսի 7-ին կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ N զորամասի նվագախմբում ծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանն աշխատում էր նաև «Անի» փողային նվագախմբում՝ որպես շեփորահար, դասավանդում էր նաև թիվ 6 երաժշտական դպրոցում: Նա հավասարակշռված և կիրթ երիտասարդ էր։ Այս մասին  զրույցում ասել են Սամվել Մեժլումյանի երաժիշտ գործընկերները։

Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է գնացել՝ աշխատանքի, այնուհետև վերադարձել է տուն։ 32-ամյա Սամվել Մեժլումյանն ամուսնացած է, 2 երեխաների հայր։ Փողային նվագախմբում Սամվելն աշխատել է հոր՝ Գառնիկ Մեժլումյանի հետ, վերջինիս հայրը նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։
Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, գործընկերները տեղյակ չեն, զարմացած են կատարվածից, քանի որ Սամվելին բնութագրում են որպես կիրթ ու համեստ անձնավորությունը։
Հիշեցնենք, որ Սամվել Մեժլումյանի դին հայտնաբերել են Վարդ-բաղ կոչվող թաղամասում՝ պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր