Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

08 օգոս 2019 15:17

Իշխանության հասած մի խումբ պաշտոնյաներ Ստամբուլյան կոնվենցիան պարտադրելով, Փաշինյանի իշխանությանը հանում են հայ ժողովրդի դեմ

2019 թ. օգոստոսի 8-ին Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Կամք»-ի կենտրոնական խորհրդի արտակարգ նիստ: Նիստի նպատակն էր քննարկել Կոնվենցիայի վավերացման կողմնակիցների կողմից վերջերս սկսված հանրային քննարկումներ որակվող անհասկանալի միջոցառումները, և հատկապես 2019թ. օգոստոսի 6-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով տեղի ունեցած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ անցկացված քննարկումները:
Խորհուրդը արձանագրեց, որ օգտագործելով պետական պաշտոններն ու հանրային միջոցները, որոշ պաշտոնյաներ բացահայտ փաստերը խեղաթյուրելով, օգտագործելով իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցները, փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից: Մյուս կողմից՝ նրանք իշխանությունից թաքցնում են նաև այն փաստը, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Փոխարենը փորձում են հավատացնել, որ կոնվենցիային հակադրվում են ընդամենը հետադիմական, մեկուսացած խմբերը:
Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կգիտակցի այն փաստը, որ հեղափոխության ճանապարհով իշխանության հասած այդ մի խումբ պաշտոնյաները, Ստամբուլյան կոնվենցիան պարտադրելով, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հանում են հայ ժողովրդի դեմ: Խորհուրդը քննարկեց նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արդեն երեք շաբաթից ավել ընթացող ստորագրահավաքը և մեծ գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի բնակչության բոլոր խավերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը: Վերոնշյալ փաստերը գրանցելուց հետո, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական խորհրդի արտակարգ նիստի անդամները միաձայն որոշեցին՝
չմասնակցել այսպես կոչված հանրային կեղծ քննարկումներին,
ակտիվացնել Հայաստանի քաղաքացիների հետ անմիջական շփումները,
երկուշաբթի` օգոստոսի 12-ից ստորագրահավաքներ սկսել Երևանից դուրս` մարզերում,
անմիջապես հրապարակել մարզեր այցելությունների ժամանակացուցակը:
Վերջում՝ կենտրոնական խորհուրդը կոչ ուղղեց կոնվենցիայի կողմնակից ուժերին` զերծ մնալ ՀՀ իշխանություններին և քաղաքացիներին խաբելու մարտավարությունից, որովհետև հայ ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում չի վավերացվելու:

Երևան, Օգոստոսի 8, 2019թ․ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն
Հ․Գ․ Հայտարարությանը կից տեղադրում ենք ստորագրահավաքի համար մարզեր այցելելու  ժամանակացույցը։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Օգոստոսի 12-17                              Շիրակի մարզ

Օգոստոսի 19-24                              Արագածոտնի մարզ
Օգոստոսի 26-31                               Արմավիրի մարզ
Սեպտեմբերի 2-7                              Արարատի մարզ
Սեպտեմբերի 9-14                            Գեղարքունիքի մարզ
Սեպտեմբերի 16-21                          Կոտայքի մարզ
Սեպտեմբերի 23-28                           Լոռու մարզ
Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 5      Տավուշի մարզ

Հոկտեմբերի 7-12                               Սյունիքի մարզ
Հոկտեմբերի 14-19                             Վայոց Ձորի մարզ
«Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր