Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

09 օգոս 2019 13:36

Տեսանյութ. Եթե մեղադրանքը հաստատվի, հայուհուն 3 տարվա ազատազրկում է սպասվում, նաև արտաքսում Եգիպտոսից

Եգիպտոսում ազգությամբ հայ պարուհու՝ Սոֆինար Գրիգորյանի նկատմամբ դատական գործ է հարուցվել: Պարուհին, ով հայտնի է Սոֆինազ (Sofinaz) անունով, մեղադրվում է «այլասերման դրդելու մեջ»: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, պատճառը լողափերից մեկում Սոֆինազի պարային կատարումն է եղել:  Պորտապարի ժամանակ նրան է միացել բիկինիով մի աղջիկ, որի հետ Սոֆինարը պարային մի քանի շարժում է կատարել:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Եգիպտոսի գրաքննության խարհուրդը մեղադրել է պարուհուն այլասերման դրդելու մեջ: Սոֆինազը նշել է, որ ինքը մշտապես հետևել և պահպանել է էթիկայի նորմերը, երբեք չի պարել մերկ, իսկ պարի ժամանակ իրեն միացած աղջկա գործողությունների համար պատասխանատու չէ:
Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Սոֆինազը կարող է մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվել, որից հետո նրան կարտաքսեն երկրից:
Նշենք, որ 2015 թվականին նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման և վճարել  15000 եգիպտական ֆունտ  (մոտ 900 դոլար) տուգանք այն բանի համար, որ պարի ժամանակ կրած զգեստը նման է եղել Եգիպտոսի դրոշին:
Տեսանյութը դիտեք այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր