Մենք չենք հավատում հրաշքի...ձեր հույսն ինչի վրա է, որ պետք է լավ աշխատի
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/08/Untitled-18.png)
Նա արձագանքում էր Դավիթ Խաժակյանի հարցադրմանը այն մասին, որ բոլոր հարցերը համայնքն է իրականացնում՝ քաղաքապետի պարտադիր լիազորությունների շրջանակում: Դավիթ Խաժակյանն արձագանքեց.
«Երբ ամեն անգամ նշում եք, թե «Սանիթեքն» ինչ-որ հրաշքով կարող է իր պարտականությունները կատարել, տեքստը չեմ հասկանում` ում է ուղղված, եթե մեզ է ուղղված, մենք չենք հավատում հրաշքի, մենք տեսել ենք «Սանիթեքի» ասուլիսը, որն ասում է, որ այս պայմանով կանի, եթե չեք պատրաստվում բավարարեք պայմանը, ուրեմն ձեր հույսն ինչի վրա է, որ պետք է լավ աշխատի»:
Փոխքաղաքապետը հույս հայտնեց, որ «Սանիթեքը» կվերականգնվի մեկ ամսվա ընթացքում:
«Իսկ գումարների ծախսի հետ կապված, երբ ասում եք, որ տրամադրվում է և՛ «Սանիթեքին», և՛ մեր աղբահանությանը, ապա ճիշտ կլինի տարեվերջին հաշվեք, թե որքան է հատկացվել»,- հավելեց նա: