Չարենցավանցիների բաց նամակը ՀՀ վարչապետին
Ձեր
ուշադրությունն ենք ուզում հրավիրել Չարենցավան խոշորացված համայնքի համար կարևոր խնդրի
վրա:
Համայնքի
համար պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող՝ Հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Չարենցավանի մասնաճյուղի լուծարումից հետո զբաղեցրած շենքը մատնվել է անգործության և գտնվում է անմխիթար վիճակում:
Տեղեկություններ կան, որ գաղտնի գործընթացներ
են գնում շենքը մասնավորեցնելու համար: Սակայն
Հաշվի առնելով հանգամանքը, որ այն կարելի է համարել քաղաքի պատմության վկան՝ շենքը կառուցվել է 1951 թ-ին և մինչև 1963թ. եղել է քաղաքի առաջին դպրոցը, ինչպես նաև այս շենքը հանդիսանում է Չարենցավան քաղաքի
առաջին շինությունը, ուստի, խնդրում և հորդորում ենք այն վերադարձնել համայնքին որպես համայնքի թանգարան օգտագործելու համար:
Չարենցավանը
արդեն իսկ չունի մշակութային հիմնարկներ. մշակույթի տունը նախկինում գտնվելով վերակառուցման փուլում, այժմ վերածվել է փլատակների,կինոթատրոնի շենքը տրվել է եկեղեցուն, որը համարյա 30 տարի է փակ է և դարձյալ քայքայվում է: Անհասկանալի, թե հասկանալի տրամաբանությամբ քաղաքի պատկերասրահը լուծարվեց և տարածքն օտարվեց: Այս ամենը հաշվի առնելով Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներս մտահոգված
ենք և կարծում ենք, որ այդ շենքը պետք է պահպանվի և հանդիսանալով Չարենցավանի պատմության վկան, այն լավագույնս կծառայի որպես Չարենցավան խոշորացված համայնքի պատմության թանգարան և մշակութային օջախ:
Այս հարցը քննարկվել է տարբեր հարթակներում ու սոցիալական ցանցերում և ստացել՝ հասարակության տարբեր խավերի հավանությանը:
Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր միջնորդությունը շենքը Չարենցավան համայնքին վերադարձնելու համար:
Նոր Չարենցավան, նոր համայնք նախաձեռնող խումբ