Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»          Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

10 օգոս 2019 13:41

Ղրղզստանի նախկին նախագահի նստավայրը՝ գրոհից հետո(ֆոտո)

Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկջոկատայինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու փորձ ձեռնարկեցին: Քոյ-Թաշ գյուղի նստավայրում Աթամբաեւի կողմնակիցները դիմադրություն ցույց տվեցին ուժայիններին եւ հետ մղեցին նրանց:
Հաջորդ օրը նստավայրի վրա երկրորդ գրոհը ձեռնարկվեց, որին ներգրավված էին մի քանի հազար ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ: Արդյունքում նախկին նախագահը հանձնվեց իշխանություններին եւ այժմ կալանքի տակ է: Բախումների ժամանակ վիրավորվեց  98 մարդ:
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեից հայտնել են, որ հատուկ գործողության ժամանակ կիրառվել են միայն ռետինե փամփուշտներ, իսկ Աթամբաեւի կողմնակիցների կողմից օգտագործվել են հրաձգային զինատեսակներ:
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից:
«Апрель»-ի, ինչպես նաև մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումը արգելվել էր օգոստոսի 7-ին՝ երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողության առաջին օրը:

ՏԱՍՍ գործակալությունը լուսանկարներ է ներկայացրել Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրից՝ գրոհից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր