Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 օգոս 2019 16:15

20 օրվա կալանք՝ տարեց մորը ծեծելու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20 օրվա կալանքի է դատապարտել 45-ամյա տղամարդուն՝ մոր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ որդին մոր նկատմամբ բռնություն է գործադրել բազմիցս, որոնց առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, սակայն մայրը հետագայում հրաժարվել է բողոքից ։
Նախկինում մեկ անգամ նաեւ դատապարտվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Քրեական գործի տվյալների համաձայն՝ 2015 թվականին հեռախոսազրույցի ընթացքում իրենց քաղաքի բնակչից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին՝ նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցրել է դանակ ու գնացել նրա հետ հանդիպման, վիճաբանել վերջինիս հետ և առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ դանակով երեք անգամ հարվածել վերջինիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածով, եւ նա դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։
Նախաքննության տվյալներով՝ պատիժը կրելուց հետո տուն վերադառնալով տղամարդը շարունակել է բռնություն գործադրել մոր նկատմամբ, մասնավորապես՝ չաշխատելու և ամուսնանալու համար իրեն նախատելու պատճառով դարձյալ ծեծի է ենթարկել մորը՝ 3-4 անգամ ձեռքերով հարվածելով նրա գլխի հատվածին, ինչի հետևանքով մորը պատճառվել է ֆիզիկական ցավ:
Այս անգամ արդեն տղամարդուն առաջադրվել է մեղադրանք՝ մորը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Դատարանում մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը բավարարվել է։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու մոր նկատմամբ բռնության կիրառած որդուն դատապարտել կալանքի՝ 20 օր ժամկետով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր