Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 օգոս 2019 16:35

Ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. մայրն ու 9-ամյա որդին այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների հայտարարության՝ վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ կայքի՝ տուժածները մայր ու որդի են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր