Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 օգոս 2019 11:24

Ալեն Դելոնի որդին պատմել է գլխուղեղի կաթվածից հետո հոր առողջական վիճակի մասին

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երկու որդիներից կրտսերը՝ Ալեն Ֆաբիեն Դելոնը, օգոստոսի 11-ին Instagram-ում հաղորդագրություն է հրապարակել, որում հավաստիացրել է, որ իր հայրը գլխուղեղի կաթվածից հետո ապաքինվում է:

Հաղորդագրությունն ուղեկցվում է վիրահատությունից հետո արված լուսանկարով: Լուսանկարում նիհարած, բայց ժպտացող 83-ամյա դերասանը նստած է:
Ալեն Ֆաբիեն Դելոնը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ իրենց աջակցելու համար:

«Ինչպես տեսնում եք, Ալեն Դելոնն իրեն ավելի ու ավելի լավ է զգում։ Նա համբուրում է ձեզ բոլորիդ»,- գրել է նա:
Անցած հինգշաբթի Դելոնի ավագ որդին՝ Անտոնին, առաջին անգամ հայտնել էր, որ իր հայրը, որը մի քանի շաբաթ առաջ գլխուղեղի կաթված է տարել, ներկայում բուժում է անցնում Շվեյցարիայի կլինիկաներից մեկում:
Նա նաև հաղորդել էր, որ դերասանի վիճակը կայունացել է, և ոչ մի վտանգ չկա:
Ավելի ուշ հոր առողջական խնդիրների մասին խոսել էր նաև նրա դուստրը՝ Անուշկան: Նա հայտնել էր, որ Ալեն Դելոնը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրան գլխուղեղի կաթված տանելուց հետո։
Դստեր խոսքով՝ Դելոնն արդեն մտածում է նոր գեղարվեստական նախագծերի մասին։ Անուշկան հավելել էր, որ իր հայրն ուղեղի կաթված է տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր