Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 օգոս 2019 12:03

Զգույշ և հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցներից , իրենց տեր ու տիրական են զգում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն հայոց առողջապահության ոլորտում հաջողությունների մասին տարփողող Առողջապահության նախարարության և ՀՀ այն տարաբախտ քաղաքացիների, որոնց հարազատները, կամ իրենք անձամբ առողջական խնդիր ունեն, զգույշ և երիցս հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի՝ հիմա՝ Հանրապետական հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներից: Աստված մի արասցէ, ընկնեք վերակենդանացման բաժին, որտեղ ըստ կարգի ժամեր են սահմանված հարազատներին տեսակցելու, բայց դրանք չեն գործում, ձեզ կծանակեն, արհամարհանքով և կոպտությամբ կխլեն պաշտոնական հեռախոսը, հայտարարելով, թե իրենք են որոշելու զանգես, թե՝ ոչ, կնվաստացնեն, այսպես կոչված անվտանգության, թերուս և քստմնելի աշխատակիցները, որոնք իրենց տեր ու տիրական են զգում, կպարզվի, որ 21-րդ դարում ՀՀ այս հիվանդանոցում, ձեր քաղաքացիական իրավունքներից ոչ մեկը չի գործում, և ձեզ հետ փորձելու են վարվել «գյադեք այս կողմ, գյադեք այն կո՞ղմ» սկզբունքով, ոչ մի կանոնադրություն, տարրական դաստիարակություն և հարգանք հիվանդների հալածական հարազատների հանդեպ, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերը: Զանգել եմ Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասում են՝ հիվանդանացում անվտանգության աշխատակիցներն ի՞նչ են անում: Ես էլ եմ մտածում՝ անտանգության աշխատակիցներով բարկադավորված վերակենդանացման բաժնում ի՞նչ խնդիր է լուծում հիվանդանոցի ղեկավարությունը և մինչև երբ...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր