«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել          Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

13 օգոս 2019 15:01

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի գործով հայտնաբերվել են փողերի լվացման դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ  1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն  ՀՀ դրամգումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:
Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:
Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր