Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

14 օգոս 2019 13:50

Տեսանյութ. Իրավական ոլորտում բոլոր ուղղություններով ձախողվել են. Ալումյանը՝ BBC-ի հրապարակման մասին

«BBC-ի հայտնի հրապարակման մեջ որոշակի կարծիքներ են հնչել, որոնք օգտագործվում են ի վնաս Քոչարյանի, օգտագործվում են զգացմունքային դաշտ ստեղծելու համար, որովհետեւ իրավական ոլորտում բոլոր ուղղություններով ձախողվել են»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Խոսելով 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած իրադարձություններին Արցախից զորքեր Հայաստան բերելուն՝ Հայկ Ալումյանը նշեց, որ դրա վերաբերյալ կան որոշակի հանգամանքներ, որոնք հաշվի առնելով՝ Առաջին ատյանի դատարանում առաջին անգամ հրապարակային դատավարության ժամանակ իրենք միջնորդեցին մի հատվածը դռնփակ անցկացնելու. «Երբ դռնփակ դատական նիստ տեղի ունեցավ, մենք ներկայացրինք մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրեւ թե զորք բերելու հետ, դրանց հետ համաձայնեց նաեւ Դատախազությունը. սա հատկապես ուզում եմ շեշտել։ Երբ մենք մեր փաստարկները ներկայացրինք, Դատախազության մոտ փաստարկ չկար, պարզապես այս պահին ես դրա վերաբերյալ հրապարակային չեմ կարող խոսել»։
Ալումյանի կարծիքով՝ լինի Դատախազությունը թե ՀՔԾ-ն, այդ առիթով չունենալով որեւէ փաստարկ, դիմել է հեռուստաընկերությանը, տրամադրել է ինչ-որ նյութեր. «Դրանք էլ հավանաբար հնարավորություն են տվել այդ ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով՝ այսպիսի ռեպորտաժ հրամցնել հանրությանը, որի մի մասն էլ արդեն գիտեք՝ հետագայում հերքվեց։ Այդ նյութի մեջ նաեւ նշված էր, որ Արցախից եկած զորամիավորումը տեղակայվել էր նախագահի նստավայրում, ասօր շատ հեշտ կարող եք դա ստուգել։ Պետական պահպանության ղեկավար Հայրապետովն այն ժամանակ եւս նախագահականում ծառայություն էր իրականացնում, եւ հնարավորության դեպքում նրան հարցրեք՝ այդպիսի բան եղել է թե ոչ, մինչեւ մենք նրան կհրավիրենք դատարան»,-ասաց Հայկ Ալումյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր