Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

14 օգոս 2019 14:08

Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ո՞վ կբացատրի` այս ի՞նչ «խցանում է». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ո՞վ կբացատրի` այս ի՞նչ «խցանում է». թեև արտաքին քաղաքականության, դրա արդյունավետության գնահատման կոնկրետ, թվային ցուցանիշներ չկան, այդուհանդերձ կան անուղղակի չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը: Այդ չափանիշներից են, օրինակ, ՄԱԿ-ում քվեարկությունների ցուցանիշները: «Ամերիկայի Ձայնը» ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների պատկերը, որն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է որակել: Բավական է նշել, որ ՄԱԿ-ում 114 բանաձևերի շուրջ քվեարկություններում Հայաստանի դիրքորոշումն ավելի շատ համընկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի դիրքորոշման հետ: Այսպես, 114 բանաձևերից Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 76-ին, հակառակ կերպ՝ ընդամենը 2-ին: Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 75 բանաձևերի, հակառակը՝ 10-ի: Հայաստանն ու Թուրքիան համանման քվեարկություն են կատարել 114 բանաձևերից 69-ի դեպքում, հակառակը՝ ընդամենը 9-ի: Ռուսաստանի հետ Հայաստանի քվեարկությունների համընկնումը 77 է, իսկ երկու երկրները հակառակ կերպ են քվեարկել ընդամենը 5 բանաձևի: Եվ վերջապես ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիրքորոշումները ՄԱԿ-ում համընկել են ընդամենը 17 բանաձևերի դեպքում, և հակառակ կերպ են եղել 59 բանաձևերի առնչությամբ: Սա Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր դիվանագիտության խտացված պատկերն է, քանի որ ՄԱԿ-ում պետության դիրքորոշումները խարսխվում են արտաքին քաղաքականության ուղենիշների ու առաջնահերթությունների վրա: Եվ ահա մեր առաջնահերթություններն ավելի շատ նույնական են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի հետ: Այսինքն՝ մենք` ինքներս, ընտրել ենք այն միջավայրը, որում պատկերացնում ենք Հայաստանի տեղն ու դերը միջազգային քաղաքականության մեջ: Դա աշխարհի ետնախորշն է, հետադիմական երկրների համքարությունը, որը իր փիլիսոփայությամբ խոչընդոտում է ժամանակակից աշխարհի զարգացմանը: Միջազգային քաղաքականության լուսանցքում հայտնվելու իրողությունը մեր որոշման արդյունքն է: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա դա որոշումներ կայացնելու մեր անկարևորության հետևանքն է, այն, ինչին անվանում ենք ինքնիշխանության բացակայություն: Որովհետև ՄԱԿ-ում մեր քվեարկությունների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը գտնվում է ռուսական ուղեծրում, դրանից դուրս գալու համարձակություն Հայաստանի իշխանությունը մինչև օրս չի ցուցաբերել: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման փոփոխությունը Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության հարցում, ինչը դրսևորվեց Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատմամբ, Արցախի օգնության դադարեցմամբ, իսկ վերջին ակորդը դարձավ իրանական կողմի հետ համագործակցության համար հայկական երկու ընկերություններին պատժամիջոցների ցուցակում ընգրկելու քայլը: Այս իրավիճակն ԱՄՆ-ի վերաբերմունքն է նաև ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկություններին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզորոշ հայտարարել է, որ տարբեր երկրներին ամերիկյան օգնության ծավալը կախված է լինելու ՄԱԿ-ում այդ երկրների քվեարկություններից»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր