Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է    

15 օգոս 2019 12:59

Տեսանյութ.Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում

«Չեմ լսել, որ դա կաշառք որակեն։ Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է տարբեր երկրներում։ Դա ընդունված միջոց է անցումային երկրների համար։ Սպասում ենք կառուցողական առաջարկների», - այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը կաշառք է ընկալվում։
Նախարարն ընդգծեց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է. «Մեր առաջարկն է հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորել։ Այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից»։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք սա քաղաքական որոշում է, նախարարը հստակեցրեց, թե ինչ նկատի ունեն քաղաքական որոշում ասելով. «Ցանկացած որոշում իր մեջ քաղաքական տարր է պարունակում։ Դա չի նշանակում կուսակցական, նշանակում է քաղաքական որոշում, որը բնականաբար չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքներից, շրջանակներից և դուրս չի գալիս», - ասաց Ռուստամ Բադասյանը։
Ինչ վերաբերում է նախագծի ֆինանսական կողմին, ապա նախարարի խոսքով հնարավոր ֆինանսական գնահատականը կլինի նախագծի վերջնականացման փուլում. «Թե՛ կենսաթոշակները, թե՛ աշխատավարձերը պետք է բարձրացման միտում ունենան, ոչ թե նվազեցման։ Չեմ ընդունում այն տարբերակը, որ ամեն անգամ ասում են այստեղ են գումար ծախսում, այնտեղ են ծախսում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր