Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

15 օգոս 2019 13:26

Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել Պատմության դասագրքի տպագրումը. Պատճառներից մեկը Մարտի 1-ն է

Այս պահին քննարկվում է Հայոց պատմության դասագրքի բովանդակությունը: Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Մնացած բովանդակային հարցերի հետ կապված չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դասագրքերը հրատարակվել են երկու փուլով:
Հարցին՝ արդյո՞ք Մարտի 1-ի հետ են կապված Պատմության դասագրքի մասով դժվարությունները, նախարարն ասաց, որ դրանք կապված են Մարտի 1-ի, ընտրությունների, քաղաքական գնահատականների հետ:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ պատմությունն այլ կերպ է ներկայացվել ու հիմա այլ կերպ ներկայացնելու խնդիր կա, Հարությունյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի խնդիր: Ես դեռ թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության: Նախարարն ասաց, որ Մարտի 1-ի մասով վիճելի ձևակերպումներ կան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր