Քոչարյանի պաշտպանի խայտառակ հայտարարությունը.Է՞լ ինչի են պատրաստ Քոչարյանն ու իր փաստաբանը

Լրագրողի հարցին, թե ազատագրված շրջանները չե՞ք համարում Արցախի Հանրապետության մաս, փաստաբանը պատասխանել է. «Արցախի Հանրապետության մաս այդ տարածքները չեն կարող համարվել ապրիորի»:
Խուդոյանը պնդել է Քոչարյանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերից ոչ մի զինծառայող չի ներկայացել Հայաստանի Հանրապետություն:
Մի կողմ թողնենք այն, որ Արցախի Պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) իր ցուցմունքներում այլ բան է հայտարարում: Խոսքն այս դեպքում այլ բանի մասին է: Փաստաբանների հանդեպ չի կարող որեւէ դժգոհություն լինել, թե ում են նրանք պաշտպանում: Բայց ամեն գնով պաշտպանյալին արդարացնելու համար փաստաբանն իրավականից անցել է այլ հարթություն, հարվածի տակ դնելով հայկական երկու պետությունների քաղաքական դիրքերը:
Ավելին, փաստաբանը անում է հայտարարություն, որով կասկածի տակ է դնում այդ տարածքների պատկանելությունը Արցախին, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են ներկայիս սահմանները:
Փաստաբանն իհարկե կարող է արդարանալ, որ ինքը ներկայացրել է պարոն Քոչարյանի դիրքորոշումը Արցախի սահմանների ու տարածքների վերաբերյալ:
Է՞լ ինչի են պատրաստ Քոչարյանն ու իր փաստաբանը:
Պաշտոնական Ստեփանակերտը կարձագանքի՞ այս մեղմ ասած խայտառակ, իրականում հակապետական հայտարարություններին: