Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

16 օգոս 2019 10:00

Դիմացեք, ճամբարափոխ չլինեք.վերադառնում է հույսով՝ հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը և նոր բիզնես սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որը տարիներ առաջ հեռացավ Հայաստանից՝ չդիմանալով ծառուկյանական ճնշումներին, անցած ամիս կարճ ժամանակով եկել է Հայաստան և մտերիմներին ասել, որ, հավանաբար, աշնանը՝ հոկտեմբերի վերջին, ընտանիքով կվերադառնա Հայաստան ու նոր բիզնես կսկսի։


Նա նաև հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը և ետ ստանալ իր տրանսպորտային բիզնեսները։ Հիշեցնենք․ նրա «Քինգ Դե լյուքս» ընկերությունը Երեւան-Աբովյան գիծն էր աշխատեցնում։ Նա ընկերներին ասել է․ «Դիմացեք, ճամբարափոխ չլինեք, ինչպես Արթուր Դալլաքյանը», որն իր հետ շատ մոտ էր, բայց անցավ Ծառուկյանի կողմը և այժմ ԲՀԿ ռեյտինգային պատգամավորներից է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր