Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 օգոս 2019 11:54

Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ Արայիկ Հարությունյանի արձագանքը.Հերիք եղավ ձեւականությունների՛

Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի եւ գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել,որը վաղուց ուժի մեջ է եւ ոչ թե ձեւի համար, այլ մարդկանց կյանքը թեթեւացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար,իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։ Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝ նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են,որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու՛ եմ մինչեւ բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերիք եղավ ձեւականությունների՛»,–նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր