Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ          Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ       Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ    

16 օգոս 2019 15:03

Արցախում մայրը սխալ դեղահաբ է խմեցրել մանկահասակ երեխային

Օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում: Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր