Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 օգոս 2019 15:29

Պատահականությու՞ն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում.Բոլոր կեղծիքներն ու կեղծողները բացահայտվելու են

«Պատահականությու՞ն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում»: Այս վերտառությամբ գրություն և քարտեզ է տեղադրվել «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում, որրտեղ բնապահպանները ուշադրություն են հրավիրում առկա փաստերի վրա: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Այս քարտեզն առկա է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Լիդիանի կազմած փաստաթղթերում, որտեղ պարզ երևում է, թե որ ուղղություններով են տեղափոխվելու ստորերկյա ջրերը։ Քարտեզի վրա կարմիր սլաքներով ավելացրած է նաև դեպի հյուսիս՝ Ջերմուկ և Կեչուտի ջրամբար, ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղություները։
Սա դեռ 2017թ-ին բացահայտել է այս ոլորտում միջազգային մեծ համբավ ունեցող, երկրաքիմիկոս, դոկտոր Անն Մաեստը։ Այս խնդիրները բացահայտեցին և հաստատվեցին նաև ՀՀ Քննչական Կոմիտեի կողմից օրեր առաջ հրապարակված ուսումնասիրություններով։ Բայց չգիտես ինչո՞ւ քննիչը սկսեց այլ բաներ ներկայացնել ՀՀ կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր կեղծիքներն ու կեղծողները բացահայտվելու են, իսկ Ամուլսարն էլ լեռ է»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր